+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կատարված գործեր եւ չլուծված խնդիրներ Աչաջրում

 

Աչաջուրը Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն  է, շուրջ 4500 բնակիչ ունի։  2017թ նոյեմբերի 5-ից  համայնքը ղեկավարում  է Կարեն Ղալթախչյանը, ում պաշտոնավարման օրոք համայնքում դրական փոփոխություններ են եղել։ Համայնքի ղեկավարը  հայտնեց, որ  բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում, կան  նաեւ բազում չլուծված հարցեր։   Աչաջրեցիները խմելու ջուր են ստաանում  օրումեջ, 2 ժամ  տեւողությամբ։ Գյուղը սնվում է  16 ջրաղբյուրներից,  250 տոննանոց 2 ջրամբարների միջոցով։ Համայնքի միջոցներից 18 միլիոն դրամ է ծախսվել սարերում  նոր ջրագիծ եւ ջրահավաք ավազաններ կառուցելու համար։  Գյուղում տեղադրվել է թվով 4-րդ  խմելու ջրի բաժանարարը, որը թույլ է տալիս ջրի հավասար բաշխում կատարել։  Համայնքի միջոցներով շաբաթը երկու անգամ աղբահանություն է կատարվում, որի համար բնակիչներից  գումար չի հավաքագրվում։  Երկու չգործող 2 աղբավայր կոնսերվացվել է, փակվել, սակայն դրանք հողով ծածկելու խնդիր կա։  Աչաջրի   զարգացման  համար  կարեւոր նշանակություն ունի Մակարավանք տանող ճանապարհի  կառուցապատումը, այդ    ճանապարհն արդեն ասֆալատապատ  է, ճանապարհի կառուցապատումը շարունակվում  է։  Աչաջրի  ներհամայնքային ճանապարհների   բարեկարգման համար համայնքը վարձակալությամբ տրակտորներ  է  օգատագործում ։ Գյուղի  գերեզմանատան  ավտոճանապարհի կամուրջը  նեղ էր, համայնքապետարանը  մեծ խողովակ է տեղադրել, կամրջի քարե հիմքեր կառուցել, կամուրջը դարձել է  6 մետր լայնության։ Աչաջրի զարգացման, այնտեղ հյուրատնային բիզնեսի զարգացման  համար կարեւոր է  800-1000 մ երկարությամբ Աչաջրում  օղակաձեւ ավտոճանապարհի ասֆալտապատումը, որի համար կպահանջվի  80 միլիոն դրամ; Այդ ծրագիրն իրականացնելու խնդրանքով 2019թ հոկտեմբերին  համայնքապետարանը դիմել է ՀՀ տարածքային  կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, նախարար  Ս, Պապիկյանը հայտնել է, որ  ծրագիրը հնարավոր է իրականացնել  համաֆինանսավոման սկզբունքով  իրականացվող սուբվենցիոն ծրագրով։  Աճաջուրը  բարեկարգվում է, գյուղի մուտքը գեղեցիկ ձեավորվել է,   երկուսուկես տարվա ընթացքում Աչաջրում   գիշերային լուսավորության 14 կմ ցանց է կառուցվել,  580  լամպ տեղադրվել, անցյալ տարի ձեւավորվել է մեկ  կանգառ, այս տարի՝  եւս մեկը, տեղադրվել է «Աչաջուր»  գրառմամբ  60 նստարան։   «Շենացող համայնքներ»  ՀԿ  նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի  միջնորդությամբ , «Փարոս» հիմնադրամի միջոցներով  հիմնանորոգվել է   գյուղի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը ,  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջոցներով ՝ Աչաջրի գրադարանը ։ Մշակույթի տան տանիքի ծածկը որոշ տեղերում  մաշված է, ինչի պատճառով   գրադարանի  որոշ գրքեր տուժել են անձրեւներից։Մշակույթի տան բեմի հին, փայտե ծածկը քանդված է, հարկ կա նոր, քարե ծածկ կառուցելու։

 

Հրապարակվել է։ 12:09 11/08/2020