Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կաթողիկոսի այցը սահմանամերձ Բերդավան


Ապրիլի 23-ին    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այցելելեց սահմանամերձ Բերդավան , արդեն 9 ամիս  Ադրբեջանի տարածքում գտնվող Կարեն Ղազարյանի տուն, զրույց ունեցավ նրա ծնողների հետ։ Կաթողիկոսը վերջերս Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում։ Վեհափառը կատարեց Կարեն Ղազարյանի ծնողների տան տնօրհներքի արարողություն։  Վեհափառին այցի ընթացքում ուղեկցում էին  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը,  Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի վարչական ղեկավարներ, Տավուշի մարզում հոգեւոր ծառայություն մատուցող  հոգեւորականներ։ Բերդավանի կենտրոնում աղուհացով դիմսավորեցին կաթողիկոսին,նա իր օրհնությունն էր բերել սահմանամերձ գյուղի բնակիչներին։ Նա   Բերդավանի բնակիչներին հորդորեց սահմանագոտում բերդի նման  ամուր ապրել, շենացնել գյուղը ։ Բերդավանի  մշակույթի կենտրոնի պարի համույթի անդամները գեղեցիկ պար  ցուցադրեցին, «Արար» մշակույթի կենտրոնի բերդավանցի սաներն իրենց  ձեռակերտ աշխատանքները նվիրեցին  կաթողիկոսին, կաթողիկոսը երեխաներին  փոքր խաչեր ընծայեց։

Հրապարակվել է։ 21:27 23/04/2019