Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցվում է Բերդ համայնքը սպասարկող հասարակական տրանսպորտի աշխատանքը


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է համայնքապետարանի հետեւյալ հայտարարությունը

Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ այս օրերին իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում մարդկային շփումները հնարավոր նվազագույնին հասցնելու, դրանով իսկ վարակի տարածումը կանխելու նպատակով սույն թվականի մարտի 25-ից մինչև ՀՀ-ում արտակարգ դրության ավարտը դադարեցվում է Բերդ համայնքը սպասարկող հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Հարգելի՛ բնակիչներ,

Հայցում ենք ձեր ներողամտությունը և կրկին հորդորում աչալուրջ լինել՝ հոգ տանելով ձեր և բոլորի առողջության մասին:

Հիշեցնում ենք, որ Բերդի համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով:

Ուստի հորդորում ենք՝

·         Բերդի համայնքապետարանի կողմից մատուցվող ծառայություններից օգտվել հեռահար հաղորդակցման տարբերակով՝ Բերդի համայնքապետարանի պաշտոնական՝ Berdcity.am կայքի միջոցով կամ ձեր դիմումները և առաջարկություններն ուղարկել berd.tavush@mta.gov.am էլ. հասցեին:

·         Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 2-10-81, 2-37-79 հեռախոսահամարներով:

·         Մնացե՛ք տանը:

·         Զգո՛ն եղեք:

Հարգանքով՝ Բերդի համայնքապետարան

 

Հրապարակվել է։ 10:01 25/03/2020