ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քոքեբելյանների ՓՀԷԿ-երով կզբաղվի տեսչական մարմինը


ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հարցում էինք  ուղարկել Քոքոբելյանների կողմից Տավուշի մարզում գործարկվող   փոքր ՀԷԿ-ի բնապահապնական խնդիրների մասին, նախարարին ուղղելով հետեւյալ հարցերը

Հարգելի պարոն Պետրոսյան, խնդրում ենք ՀՀ «Տեղեկատվության մասին»  ՀՀ օրենքի համապատասխան  պատասխանել մեր հետեւյալ հարցադրումներին,

1  «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից  Տավուշի մարզում շահագործվող «Խաչաղբյուր 1» փոքր ՀԷԿ-ը, նաեւ «Խաչաղբյուր 2» փոքր  ՀԷԿ-ը  Պաղ ջուր գետի  ջրային պաշարների քանի՞ տոկոսն են օգտագործում, այդ առումով նրանք խախտո՞ւմ են  բնապահպանական նորմերը։

2 2018թ, 2019 եւ 2020թվականներին  «Խաչաղբյուր 1» եւ  «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երի  կողմից կատարվե՞լ են բնապահպանական  օրենեսդրության պահանջների խախտումներ, եթե՝ այո, այդ պատճառով Շրջակա միջավայրի նախարարության կողմից   ի՞նչ պատասխանատվության են  ենթարկվել այդ փոքր ՀԷԿ-երը շահագործող ընկերությունները։

3. Տավուշի մարզի  Լուսաձոր գյուղի տարածքումն գործող «Կոկ սիստեմ»  փոքր ՀԷԿ-ի կառուցապատման աշխատանքների ժամանակ  թույլ են տրվել օրենքի  խախտումներ, որի հիման վրա ՀՀ դատախազությունում կատարվել է նախաքննություն։ Այդ  ՓՀԷԿ-ի  գլխամասում առկա բետոնային ջրթափ պատվարի  համապատասխան թեքությունն ապահովված չէ, ինչը չի ապահովում  կայուն ջրթափ բնապահպանական ելքի համար։  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը 2019 եւ 2020թվականներին բնապահապանական նորմերի խախտումների համար պատասխանատվության ի՞նչ միջոցներ է կիրառել «Կոկ սիստեմ»  փոքր ՀԷԿ-ը շահագործող ընկերության նկատմամբ։

4 Սեւադա Քոքաբելյանին պատկանող, Իջեւանի բենտոնիտ կոմբինատի առջեւ  2016թ-ին կառուցված փոքր ՀԷԿ-ը կառուցվել է բնապահպանական նորմերի խխատումներով, այն այդ հատվածում առաջացում է  Աղստեւ գետի ճահճացում։ 2016թ հունիսի 10-ին փլուզվել է «Քարեվարդ» ՍՊԸ-ի  այդ  ՀԷԿ-ի պատնեշը, որի հետեւանքով զոհվել է  ընկերության աշխատող, Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Վարուժան Գաբրիելյանը:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2018, 2019 եւ 2020թվականներին բնահապանական օրենսդրության նշված  խախտումների համար  պատասխանատվության ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Իջեւանի  բենտոնիտ կոմբինատի մոտ գործող  փոքր ՀԷԿ-ը շահագործող  «Քարեվարդ» ՍՊԸ-ի նկատմամբ։

Նախարարի գրավոր պատասխանում նշված է, որ բնապահպանական խախտումների դեմ  համապատասխան միջոցներ է  ձեռնարկում  ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, մեր հարցադրումներն ուղարկվել են այդ տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանին։

 

 

՝

Հրապարակվել է։ 09:40 25/09/2020