CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում ճանապարհի փակում եւ ավտոերթ է կայացել

Այսօր`ապրիլի 20-ի երեկոյան Իջեւան քաղաքում երիտասարդները «Ընդվզիր» եւ «Մենք ենք վաղվա օրը» գրառումներով պաստառներով Իջեւանի շուկայի մոտ միջպետական ավտոճանապարհի փակման գործողություն են իրականացրել: Դրանից հետո միացրած ձայնային ազդանշաններով ավտոերթ է կայացել Իջեւան քաղաքի փողոցներով: Ավտոերթի առջեւից քայլել են անձրեւանոցներով երիտասարդներ: Իջեւան համայնքի ավագանու անդամ Վահե Ղալումյանը հայտնեց, որ երթ կայացել է նաեւ երեկ եւ 2 օր առաջ: Վ. Ղալումյանն ասաց, որ ինքը հայտարարությամբ հանդես գալով`միացել է ժողովրդական շարժմանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարները` Անդրանիկ Սիմոնյանի

Հրապարակվել է։ 21:00 20/04/2018