Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԻՋԵՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ

Իջևանի համայնքապետարանի առևտրի, տրանսպորտի, սպասարկումների և կապի բաժինը տեղեկացնում է, որ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի և Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանի նախաձեռնությամբ շարունակվում են՝

 հին լուսատուների փոխարինման աշխատանքները՝ նոր, լեդ լուսատուներով։

 Մետաղագործների փողոցի թաղամասերում այս պահին կատարվում են լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքներ։

 Ավարտվում է նաև Նալբանդյան փողոցի՝ դեպի Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ տանող թաղամասի լուսավորության ցանցի կառուցումը։

 Լուսավորության ցանցի ընդլայնման և էներգախնայող լամպերի տեղադրման աշխատանքները լինելու են շարունակական։

 

Հրապարակվել է։ 11:50 21/11/2019