Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայկական Կարմիր խաչի ընկերության Բերդի համայնքային մասնաճյուղի կամավորներն իրազեկող թռուցիկներ են բաժանել բնակչությանը


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության Բերդի համայնքային մասնաճյուղի կամավորները կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկող թռուցիկներ են բաժանել բնակչությանը:

Նշենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոբիլիզացնելով իր ողջ կամավորական ներուժը, օգնում է աջակցության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային, այդ թվում՝ գնումներ կատարելու հարցում, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ։

 

Հրապարակվել է։ 07:29 23/03/2020