Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Հաղարծին գյուղում մեկ ժամ 45 րոպե միջպետական  ավտոճանապարհը փակել են

Այսօր`ապրիլի 22-ին ժամը 15.30-ից մինչեւ 17.15-ը Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղում ցուցարարները փակել են միջպետական ավտոճանապարհը, այն փակելու համար ճանապարհին  բեռնատարի մետաղյա թափք եւ մետաղական այլ արգելք են դրել: Ճանապարհը բացվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանի եւ բաժնի այլ աշխատողների կողմից: Այսօր  ժամը 11-ից Դիլիջանում քաղաքում մոտ 60 երեխա մի քանի ժամ երթ են կատարել  քաղաքի փողոցներում: Դիլիջանից հայտնեցին, որ երթի մասնակիցների կեսը եղել է մինչեւ 15 տարեկան, մնացածները` 15-18 տարեկան: Երթի ընթացքում հասարակական կարգը չի խախտվել: Հաղարծին գյուղում ավտոճանապարհը փակելու վերաբերյալ տեսանյութը՝ ցույցի մասնակից Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 19:00 22/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM