Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հադրութի 23 բնակիչներ մարտեր են մղել քաղաքապետարանի շենքի մոտ. Արամ Գաբրելյանով

 

Ռուս լրագրող Արամ Գաբրելյանովը Facebook-ի իր էջում գրել է. «Խոսեցի Սեմյոն Պեգովի հետ: Այն, ինչ նա ինձ պատմեց թուրք դիվերսանտների հետ Հադրութի մարտերի մասին, պարզապես անհավատալի է: Հադրութի 23 բնակիչներ քաղաքապետի գլխավորությամբ մոտ կես ժամ մարտեր են մղել քաղաքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տալիս թուրքերին դրոշը կանգնեցնել քաղաքապետարանի վրա: Այդտեղ վրա են հասել ղարաբաղյան հատուկ նշանակության ուժերը, և սկսվել է դիսկոտեկան: Թուրքերը փախչում էին, նրանց փնտրում են Հադրութի մերձակայքում: Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մահանա: Ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները: Բայց իմ մայրն ինձ միշտ ասում էր, որ մեզնից՝ ղարաբաղցիներից, կարող են խլել ամեն ինչ, բացի պատվից ու արժանապատվությունից: Կարծում եմ, այն աշխարհում մայրս կհպարտանար իր Հայրենիքով, իր հարազատներով և որդիներով: Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, անօդաչուներ, ամեն ինչ, ինչ գնել են նավթով, բայց խիզախությունը գնել հնարավոր չէ: Պատիվն ու արժանապատվությունը գնել հնարավոր չէ: Ա՛յ դա թուրքերը մեզնից չեն կարող երբեք խլել»,- գրել է Գաբրելյանովը:


Հրապարակվել է։ 21:43 10/10/2020