Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Գիշերը հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված». ԱՀ ՊԲ

 

ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»:

 

Հրապարակվել է։ 10:19 09/10/2020