Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գեղեցիկ միջոցառում՝ նվիրված ՏԻՄ օրվան(լուսանկարներ)

1996թ նոյեմբերի 10-ին Հայաստանում  առաջին անգամ  կայացան ՏԻՄ ընտրություններ։ Նոյեմբերի 10-ը նշվում է որպես ՏԻՄ օր։ Այդ կապակցությամբ  2019թ․ նոյեմբերի 8-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը ( տնօրեն՝ Սոնյա Զուրաբյան)կազմակերպել էր  գեղեցիկ եւ բովանդակալից միջոցառում։ Ներկա էին  Նոյեմբերյան  համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը,  համայնքի ավագանու անդամներ, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող գյուղերի վարչական ղեկավարներ, Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակիցներ, Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ եւ այլոք։ Միջոցառումը  վարում էր  դերասանուհի Նաիրա  Աբրահամյանը:  Ելույթներով հանդես եկան     «Սինկոպա»  վոկալ համույթը, «Վերածնունդ» եւ «Սոսե»  պարային համույթները; Հատկապես  տպավորիչ  էին  բժշկուհի,  երգչուհի  Անահիտ Մուղդուսյանի եւ վաստակաշատ երգչուհի  Սուսաննա Գիշյանի  կատարումները։ Երգերից  եւ  պարային կատարումներից  յուրաքանչյուրը  նվիրված էր Նոյեմբերյան  համայնքի մաս կազմող  մի բնակավայրի։ Միջոցառման  ավարտին ելույթ ունեցավ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ով ներկաներին շնորհավորեց ՏԻՄ օրվա կապակցությամբ, նշեց, որ համայնքապետարանում աշխատանքը բարդ եւ պատասխանատու գործ է,  ոմանք այն համարում են անշնորհակալ աշխատանք, սակայն ինքը համաձայն չէ այդ կարծիքի  հետ։ Համայնքապետը նշեց, որ առաջիկայում համատեղ  մեծ աշխատանք կա կատարելու։  Նա  համայնքապետարանում  20 եւ ավելի տարիներ աշխատանքի համար պատվոգրեր հանձնեց   մի խումբ աշխատակիցների, նաեւ՝ ՏԻՄ ոլորտում երկարատեւ ավանդ ունեցող, Նոյեմբերյան  համայնքի ավագանու միակ կին անդամ Էմմա Հակոբյանին։ 



Հրապարակվել է։ 17:58 08/11/2019