Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Դուրմիշխանը Վրաստանում մարդ սպանելով՝ փախել, հայտնվել է Հայաստանի բանտում

Վրաստանի Հանրապետության քաղաքացի Դուրմիշխան Ռաժիկոյի Շամուգիային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վրաստանի իրավասու մարմինների կողմից իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, 2017թ. հունիս ամսին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը): Մեր տեղեկություններով՝ Դ. Շամուգիան Վրաստանում մարդ է սպանել ու անօրինական կերպով հատել հայ-վրացական սահմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Դ. Շամուգիան գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է ապրիլի 25-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 19/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM