+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում կայացավ Կարմիր խաչի մասնաճյուղի գրասենյակի բացման և ԵՄ ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողություն


Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/, հայտնում է, որ Դեկտեմբերի 11-ին Դիլիջանում կայացավ Կարմիր  խաչի մասնաճյուղի գրասենյակի բացման և ԵՄ ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողություն:

 Նորաբաց գրասենյակը տեղակայված է մշակույթի պալատում և նման հնարավորություն ընձեռնելու, ինչպես նաև աշխատանքների կազմակերպմանը մշտապես աջակցելու կապակցությամբ Կարմիր խաչի Դիլիջանի մասնաճյուղի  համակարգող Լուսինե Գասպարյանը իր երախտագիտությունը հայտնեց մարզային իշխանութուններին և  համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին:

  Մեկնարկած ԵՄ ծրագիրը կրում է «Հանուն երիտասարդության  աշխատունակության խթանման» խորագիրը: Ներկայացնելով ծրագիրը, Լուսինե Գասպարյանը համառոտակի  անդրադարձավ  դիլիջանյան կազմակերպության կողմից ընթացիկ տարում իրականացված աշխատանքներին և ձեռքբերումներին:

 Կարմիր խաչի կամավորների կողմից անց են կացվել  «Կամավորի օր»  միջոցառումը, «Մարդասիրությունը գործողության մեջ» թեմայով շարադրությունների միցույթ, կազմակերպվել են  «Երեխաների կայուն զարգացման» թեմայով դասընթացներ, կամավորները  ակտիվ մասնակցություն են ցուցաբերել  քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներին:

 Վերջերս կազմակերպությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ մասնակցել  գրադարանային գրքային ֆոնդի նորոգմանը: Աշխատանքների ներկայացումը՝ ուղեկցվում էր  տեսաերիզի ցուցադրմամբ:

 Միջոցառման վերջում  փոքրիկ համերգային ծրագրով հանդես եկան  Դիլիջանի Վախթանգ Անանյանի  անվան դպրոցի սաները:

 Միջոցառմանը  ներկա էին Դիլիջանի համայնքապետարանի, Կարմիր խաչի Տավուշի  մարզային կազմակերպության  աշխատակիցներ, հկ-ների և լրատվության ներկայացուցիչներ: 

 

Հրապարակվել է։ 10:33 13/12/2019