Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի համայնքի ավագանու նիստում


Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.dilijancity.am/ հայտնում է,որ  hամայնքի ավագանու ընդունած որոշմամբ հաստատվեց համայնքի՝2019 թվականի բյուջեի կատարման  տարեկան հաշվետվությունը:  Ավագանու կաղմից համաձայնություն  տրվեց նաև  համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվետվությանը (հողային հաշվեկշռին):

 Ընդունված մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց Տավուշի մարզպետին  առընթեր երիտասաարդական խորհրդի կազմում  ընդգրկելու համար Դիլիջան համայնքի  ոչ պետական հատվածը  ներկայացնող  անդամի թեկնածությանը:

Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, որոնց վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

 

 

Հրապարակվել է։ 08:50 27/02/2020