Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի համայնքապետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսի դեմ պայքարի համայնքային հանձնաժողովի նիստ


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը        ՝ Berdcity.am, հայտն ում է, որ

մարտի 20-ին, Բերդի համայնքապետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի համայնքային հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստը վարում էր Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

Մասնակցում էին Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արկադի Յամուկյանը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը, «Բերդի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ»-ի ղեկավար Արշալույս Դավթյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչ Դավիթ Մխիթարյանը,  Բերդ համայնքի ավագանու անդամ Համլետ Ադամյանը և  ներկայացուցիչ՝ բուժհաստատությունից:

Հանդիպման օրակարգում համայնքի տարածք կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն  ուղղված միջոցառումների և այլ հարցերի քննարկումն էր:

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության առումով կարևորեց սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումների  հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց իրականացվող աշխատանքների ընթացքը:

Բերդ համայնքի ղեկավարի խորհրդական Արկադի Յամուկյանը ներկայացրեց համայնքում փողոցային առևտուրը բացառելուն ուղղված աշխատանքների արդյունքները. նրա խոսքով այսօրվա տվյալներով՝ համայնքում փողոցային առևտուրն ամբողջությամբ կասեցված է:

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը ներկայացրեց հասարակական տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների ընթացքը:

Նա տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցները հետևողականորեն ախտահանվում են ամենօրյա ռեժիմով:  Համայնքի ղեկավարի տեղակալը ներկայացրեց նաև ախտահանիչ նյութերի օգտագործման եղանակները և դոզաները:  

Բերդ համայնքի ավագանու անդամ Համլետ Ադամյանն էլ նշեց, որ ուսումնասիրել է մատյանները, որոնք նախատեսված են տրանսպորտային միջոցների ախտահանման մասին ամենօրյա նշումներ իրականացնելու համար և առաջարկեց որոշակի լրացումներ կատարել:

«Բերդի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ»-ի ղեկավար Արշալույս Դավթյանն էլ  զեկուցեց համայնքում հոգեհանգստի, հուղարկավարության արարողությունների ժամանակ բնակիչների կուտակումները կանխելուն ուղղված աշխատանքների մասին:

Նա տեղեկացրեց, որ համայնքի բոլոր  բնակավայրերի վարչական ղեկավարաների կողմից բնակիչների շրջանում  իրազեկման աշխատանքներ են իրականացվում: 

Քննարկումների արդյունքում որոշվեց՝

·         Ստեղծել մասնագիտական օպերատիվ խմբեր, որոնց մեջ ընդգրկված կլինեն համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները:

·         Մշակել և ստեղծել օպերատիվ հաղորդակցության ձևեր և ժամկետներ՝ օպերատիվ շտաբի և համայնքային օպերատիվ մասնագիտական խմբերի միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման համար:

·         Շարունակել սերտ համագործակցել բժշկական կազմակերպությունների՝ վարակի հսկողության պատասխանատուների, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ ապահովելով հետադարձ կապ:

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ամփոփելով նիստը, հանձնարարեց նույն հետևողականությամբ շարունակել վարակի ներթափանցումը կանխելուն ուղղված միջոցառումները, իրականացնել կարիքների գնահատում և ամեն օր զեկուցել կատարված աշխատանքների մասին:

Հրապարակվել է։ 08:02 21/03/2020