Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի համայնքապետարանը նոր էքսկավատոր է ձեռք բերել

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի և ՀՕՖ-ի համատեղ ֆինանսավորմամբ՝ Բերդ համայնքի կարիքների համար նոր էքսկավատոր է ձեռք բերվել:

Ինչպես տեղեկացրեց Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը. «Caterpillar» ընկերության էքսկավատորը համայնքի համար ևս մեկ կարևոր ձեռքբերում է: Բազմաֆունկցիոնալ, հզոր տեխնիկա է, ունի նեղ և լայն կովշեր, պնևմոմուրճ... Էքսկավատորը նախատեսված է համայնքի բնակավայրերի կարիքների համար»:

 

Հրապարակվել է։ 10:27 13/12/2019