Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բարեկամավանի կանգառի տեղում նոր շենք է հառնելու

 

Բարեկամավանը   Նոյեմբերյանի  տարածաշրջանի ամենահեռավոր գյուղն է, այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է  33 կմ  , Տավուշի մարզկենտրոն  Իջեւան քաղաքից՝   58 կմ հեռավորությամբ։ Խորհրդային տարիներին  Բարեկամավանից արտագաղթ  է եղել, որը մեծ թափ է առել  Հայաստանի անկախանալուց հետո։  2016թվականի սեպտեմբերից  խոշորացված  Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Բարեկամավան  գյուղի  բնակչությունը  ներկայումս շուրջ  400  է։ 2020թ հուլիսի 3-ին Բարեկամավանում  քանդել են   գյուղի կենտրոնում գտնվող կանգառի շենքը։  Դա համայնքի բնակիչների  շրջանում  բոուռն  քննարկումներ է առաջացրել։  Համայնքի բնակիչներից ոմանք  նշում  են, որ Նոյեմբերյան համայնքի զարգացման  ծրագրում նշված է, որ  պետք  է վերականգնվի  Նոյեմբերյան քաղաք-Բարեկամավան  երթուղով  հասարակական  տրանսպորտի աշխատանքը, սակայն  Բարեկամավանի կանգառը  քանդել են։  Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը( ում  հայրը ծննդով Բարեկամավան գյուղից է ) , հայտնեց, որ Բարեկամավանի կանգառը  չէր օգտագործվում, այն վերածվել  էր  աղբանոցի, անասունների  ապաստանի։  Համայնքապետն ասաց, որ կանգառը  իրենից ենրկայացնում  էր միահարկ  անպաճույճ կառույց։ Նա  ասաց, որ  Բարեկամավանում գործում  է Հայփոստի բաժանմունք, որը բավական մեծ տարածք  է զբաղեցնում, այն սպասարկելու, ջեռուցման ծախսերը  մեծ են ։ Հայփոստի ղեկավարությունը  տնտեսապես նպատակահարմար չի գտել  այդ տարածքը  նորոգելու  եւ  որոշել  է  Բարեկամավանի կենտրոնում   ոչ  մեծ, սակայն  հարմարավետ  փոստի բաժանմունք  գործարկել  ու դրա շինարարության համար հարկ է  եղել գյուղի կենտրոնում  գտնել  այնպիսի տարածք, որը հակառակորդի ուղիղ  նշանանառության գոտում   չլինի  եւ նման  հարմար  տեղ է համարվել  կանգառի տարածքը։  Կարեն Աբազյանն ասաց, որ   Կոթի գյուղ -Նոյեմբերյան հասարակական ուղերթի վարորդը  2 անգամ որոշակի տեւողությամբ  փորձել  է  իր ուղերթում ընդգրկել  նաեւ Բարեկամավանը, այդ նպատակով մեքենայով   մտել  է Բարեկամավան գյուղ, սակայն այդտեղից  շատ քիչ ուղեւորներ են  եղել, ինչի պատճառով  տնտեսապես աննպատակահարմար է  Բարեկամավանը ներառել  այդ ուղերթում։ Բարեկամավանի  բնակիչները նախընտրում են մի քանի հոգով նախապես պայմանավորվելով՝  մի տրանսպորտային միջոցով  միասին մեկնել  Նոյեմբերյան, Իջեւան։  Նոյեմբերյան համայնքի ղեկավարն ասաց, որ Հայփոստը պատրաստակամ  է փոստի  հին շենքի ընդարձակ տարածքը անհատույց տրամադրել  համայնքին եւ նպատակ կա այդտեղ  վերանորոգման աշխատանքներից  հետո  գործարկել  գյողի հանդիսությունների սրահ։ Արտերկրում գտնվող  բարեկամավանցիները  ցանկություն են հայտնել  ֆինանսապես աջակցել այդ ծրագրի իրականացմանը։

Հրապարակվել է։ 07:12 10/07/2020