Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի անցակետից մինչեւ Այրում բեռնատարների 10 կմ-անոց խցանում է


Հայ-վրացական սահման հանդիսացող  Բագրատաշենի անցակետից գրեթե մինչեւ Այրումի ջրհան կայանների վարչության շենքի  խաչմերուկ,   մոտ 10 կմ երկարությամբ, Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարների խցանում է։  Դա կապված է մի շարք գործոնների հետ Վրաստանի սահմանը հատող  բեռնատարների հայաստանցի վարորդներին Վրաստանի ոստիկանները խոստագույնս ուղեկցում, չեն թողնում ավտոմեքենայից իջնել մինչեւ Վերին Լարսի անցակետ։ Բեռնատարների վրացի վարորդները, ովքեր եղել են Հայաստանի  կամ Իրանի տարածքներում, Վրաստանում 14 օրյա կարանտինի, մեկուսացման են ենթարկում։ Վրաստանի ադրբեջանաբնակ  Մառնեուլիի տարածաշրջանում, որով ձգվում է  Հայաստանից Ռուսաստան տանող ավտոճանապարհը, խիստ կարանտին  է։  Տեղեկություններ կան, որ Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածներ շատ կան, վարակվածության սկզբնական օջախը Ադրբեջանն է։  Ըստ որոշ տեղեկությունների՝ Մառնեուլիի  ադրբեջանցիները մասնակցել են Բաքվում կայացած հարսանիքի կամ այլ միջոցառման, եւ կորոնավիրուսի վարակը տարածվել է Մառնեուլիում։ 

Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, Այրումի համայնքապետարանի աշխատողներն այսօր  Այրում-Բագրատաշենի անցակետ  հատվածում խցանված բեռնատարների վարորդներին անվճար  բժշկական դիմակներ են բաժանել։ Այդ  մեքենաները հիմնական հայկական պետհամարանիշներով են։ 

Հրապարակվել է։ 18:09 24/03/2020