Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այգեպարում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվում

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արևային Տավուշ» ծրագրի շրջանակում Այգեպարում՝ սեփական տների տանիքներին, արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվում:

Այսօր տեղադրվեց 11-րդ արևային ջրատաքացուցիչը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ սահմանապահ Այգեպարում տեղադրվում է 23 արևային ջրատաքացուցիչ: Հույս ունենք, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի, և շահառուների քանակը կավելանա: Դա մեծագույն օժանդակություն կլինի մեր գյուղի բնակչությանը՝ էլեկտրաէներգիայի խնայողության տեսանկյունից: Արևային ջրատաքացուցիչների օգտագործումը բավականին օգտավետ է: Գյուղում արդեն դրական արձագանքներ կան՝ կապված դրանց արյդունավետության հետ: Բնակիչները գոհ ու շնորհակալ են»,- տեղեկացրեց Այգեպարի վարչական ղեկավար Մկրտիչ Յամուկյանը:

 

Հրապարակվել է։ 08:16 09/10/2019