Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ավտոապահովագրողները նորից փակել են Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը

Բագրատաշենի մաքսակետի տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի կողմից ավտոմեքենաների ապահովագրություն կատարելու հետեւանքով մաքսակետի հարակից տարածքում գործող շուրջ 7 տասնյակ ավտոապահովագրողների համար մրցակցության խիստ անհավասար պայմաններ են ստեղծվել, նրանք անգործ են մնացել: Բողոքող ավտոապահովագրողները հայտնեցին, որ այսօր`հունվարի 9-ի առավոտյան, իրենք նշված խնդրի վերաբերյալ էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պետական գույքի կառավարման վարչություն: Նրանք առաջարկել են, որ մինչեւ խնդրի լուծումը մաքսակետի տարածքում դադարեցվի «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գործունեությունը: Այսօր ավտոապահովագրողները Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ ղեկավարությանն ուղված նամակ են փոխանցել: Նրանք որոշ ժամանակ փակել են մաքսակետ տանող ավտոճանապարհը: Մաքսակետի հարակից տարածք է ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը: Ոստիկանության աշխատողները եւ բողոքող ավտոապահովագրողները միմյանց հանդեպ քաղաքավարի են եղել, ավտոճանապարհը բացվել է: Բողոքող ավտոապահովագրողները մեզ հայտնեցին՝ իրենք սպասում են, որ իրենց վերոհիշյալ նամակներին 2-օրյա ժամկետում սպառիչ պատասխաններ կտրվեն:

Հրապարակվել է։ 17:00 09/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM