CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավելի քան մեկուկես ժամ Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը փակել էին (ֆոտոշարք)

Այսօր`ապրիլի 21-ին, ժամը 18.43-ին եղանք Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ: Մաքսակետ տանող ճանապարհը ցուցարարների կողմից փակված էր: Բողոքի գործողությունների մասնակիցներն ասացին, որ այն այդ ժամի դրությամբ ավելի քան մեկ ժամ ճանապարհը փակ էր: Խցանման մեջ հայտնված խոշոր բեռնատարներից մեկի վրացի վարորդը միացել էր ցուցարարներին: Այդտեղ էին գտնում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, նրանց եւ ցուցարարների միջեւ պարբերաբար վեճեր էին տեղի ունենում, սակայն լուրջ բախումներ չտեսանք: Այդտեղ էր նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ճանապարհը բացելու նրա հորդորները նոյեմբերյանցի ցուցարարները չէին լսում: Ժամը 19-ին, երբ հեռացանք մաքսակետի հարակից տարածքից, Հայաստանի ավտոմոբիլային դարպաս հանդիսացող Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը շարունակում էր փակ մնալ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ    

Հրապարակվել է։ 21:00 21/04/2018