Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Առողջապահական հիմնարկի մասնավորեցման վատ փորձ՝ Դիլիջանում


Մայիսի 20-ին պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանն է  ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի մասին» օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում է մասնավորեցման ենթակա առողջապահական օբյեկտների հիմնական ուղղության պահպանման հարցը թողնել կառավարության վրա: Նա նաեւ անդրադարձելէ  առողջապահական հիմնարկների մասնավորեցման վատ փորձին, ասելով <<Ունենք նաեւ վատ փորձ, օրինակ, Դիլիջանում առողջապահական հիմնարկի հետ կապված, որը չի կարողանում պահպանել պրոֆիլը: Պատճառն այն է, որ առողջապահության նախարարությունը պետական պատվերի սահմանաչափը նվազեցրել է ու պարտավորությունը չի կարողանում կատարել: Հիմա դատական քաշքշուկների գործընթացում ենք>>:

Հրապարակվել է։ 13:50 20/05/2020