Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ամերիկահայերը՝ Իջեւանի պատվավոր քաղաքացի

Սեպտեմբերի 11-ին Իջեւան քաղաքում կայացավ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, 197 միլիոն  820 հազար 800   դրամ ներդրմամբ կառուցված  Իջեւանի թիվ 8 մանկապարտեզի 120 տեղանոց նոր մասնաշենքի  բացման արարողություն։ Իջեւանի  ավագանին սեպտեմբերի 9-ի  նիստում որոշել է  մանկապարտեզի կառուցման համար նշանակալի ֆինանսական ներդրումներ  կատարած ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ Հարթունյանին, Անի Հարթունյանին, Գրիշա Սուքիասյանին և Սոնիկ Արթունյանին շնորհել Իջեւան քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: Այդ որոշմանը  կողմ  են քվեարկել Իջեւանի ավագանու 13 անդամները, դեմ կամ ձեռնպահ չի եղել։ Իջեւանի բնակիչներից ոմանք դեմ չլինելով ամերիկահայ բարերարներին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն,   ասում են, որ Իջեւան քաղաքի համար նշանակալից գործ կատարած մարդիկ կան, ովքեր մինչ այժմ Իջեւան  համայնքի պատվավոր քաղաքացու կոչման չեն արժանացել։

 

Հրապարակվել է։ 09:00 12/09/2019