Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ախտահանման միջոցառումները շարունակվել են համայնքի գյուղական բնակավայրերում


Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ www.noyemberyan.am,  հայտնում է, որ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում համայնքապետարանի ՀՏՍ հիմնարկը շարունակում է ախտահանման ինտենսիվ աշխատանքներ իրականացնել համայնքի բնակավայրերում:

Նոյեմբերյանում  ունեցած լայնածավալ միջոցառումները շարունակվեցին համայնքի գյուղական բնակավայրերում: Ախտահանվել են հասարակական նշանակության օբյեկտների, խանութների շրջակայքը, բնակելի տների բակերը, զրուցատաղավարները, կանգառները, հուշաղբյուրները:

Բոլոր բնակավայրերին առանձին տրվել են նաև ախտահանման համար առաջնային անհրաժեշտության մեծաքանակ նյութեր:

Ախտահանման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Հարգելի՛ բնակիչներ, տանը մնալու և միայն խիստ անհրաժեշտության դեպքում հասարակական վայրեր այցելելու մեր հորդորն ուժի մեջ է: Հատկապես 60-ն անց բնակիչների՝ տնից դուրս գալը խիստ անցանկալի է: Եթե ձեր բնակավայրում կան միայնակ ծերեր, ովքեր ամենօրյա գնումները կատարելու համար ոչ մեկին չեն կարող դիմել, խնդրում ենք տեղեկացնել վարչական ղեկավարներին, ովքեր կապահովեն ծերերի՝ տնից դուրս չգալը:

Հրապարակվել է։ 07:25 23/03/2020