Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

72-ամյա էլեկտրիկի խեղդվելու պատճառը խմածությո՞ւնն է եղել

Նոյեմբերի 11-ին Բագրատաշեն գյուղի սկզբնամասում գտնվող լճակում հայտնաբերվել է գյուղի 72-ամյա բնակիչ Նորիկ Մարտիրոսյանի դին: Այն լճակից դուրս է բերվել: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանից տեղեկացանք, որ դիակը դիահերձվել է: Մակյանն ասաց, որ Նորիկ Մարտիրոսյանը որպես էլեկտրիկ աշխատում էր Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ընկերությունում: Նա ամուսնացած էր, երկու աղջիկների հայր էր: Բագրատաշենի վարչական ղեկավարին հարցրինք համագյուղացու մահվան պատճառը: Նա ասաց, որ դեպքն ինքնասպանություն չէ, նախօրեին, ժամը 22-ին սահմաններում Բագրատաշենի բնակիչները Ն. Մարտիրոսյանին խմած վիճակում են տեսել, խմածության պատճառով նա կարող էր տեղանքում չկողմնորոշվելով՝ հայտնվել լճակի մեջ: Պատահարի կապակցությամբ քննություն է կատարվում:

Հրապարակվել է։ 22:39 14/11/2017