Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

2 թեկնածու էին, դարձան 4

Հոկտեմբերի 1-ին  Տավուշի մարզպետարանում,  Իջեւանի  ԲԿ-ի   տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցութին   մասնակցում էին այդ  բժշկական տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը   եւ  Բերդի   զինվորական հոսպիտալի նախկին  պետ Էդուարդ Գրիգորյանը։ Վազգեն Մարգարյանը  այդ մրցույթի սկզբից քիչ անց լքել էր այն, բոյկոտել,  բողոք ներկայացրել, որ  մրցույթի հարցաշարի բազմաթիվ հարցեր նախօրոք իրեն չեն տրվել, ինչը օրենքի խախտում է։  Դրանից հետո  որոշվել է, որ   Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր  մրցույթը կկայանա դեկտեմբերի 18-ին ։  Նոր մրցույթին  մասնակցելու հայտ ներկացրածները 4 անձ   են՝  Վազգեն Մարգարյանը, Էդուարդ  Գրիգորյանը, Սպիտակի հիվանդանոցի նախկին տնօրենը եւ  Երեւանից մի բժիշկ։

Հրապարակվել է։ 05:57 22/11/2019