Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վրաստանում բռնվել են

Նարեկ Հայրապետյանին եւ Վարդան Բեգինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք տեղեկանալով, որ իրենց ծանոթներ Հովհաննես Թադեւոսյանը, Լուսինե Գրիգորյանը, Քնարիկ Բարսեղյանը, Արտյոմ Մելքոնյանը եւ Դավիթ Թադեւոսյանը 2019թ  հոկտեմբերի 22-ին հատել են ՀՀ սահմանը դեպի Վրաստան եւ Դավիթ Մաթեւոսյանի մոտ եղած ՀՀ քաղաքացիների թվով 14 անձնագրերի եւ թուրքական 3 կնիքների հայտնաբերման պատճառով բռնվել են վրացական իրավապահ մարմինների կողմից, մեկնել են Վրաստան եւ կազմակերպել ու ղեկավարել նշված 5 անձանց նախնական համաձայնությամբ, առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ սահմանի ապօրինի հատումը։ Տարոն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ իր ծանոթ  Վարդան Բեգինյանի խնդրանքով  օժանդակել է Հովհաննես Թադեւոսյանին, Լուսինե Գրիգորյանին, Քնարիկ Բարսեղյանին, Արտյոմ Մելքոնյանին եւ Դավիթ Թադեւոսյանին նախնական համաձայնությամբ, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Նարեկ Հայրապետյանին , Վարդան Բեգինյանին, Տարոն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 38-329 հոդվածի 2-րդ մասով, Հովհաննես Թադեւոսյանին, Լուսինե Գրիգորյանին, Քնարիկ Բարսեղյանին, Արտյոմ Մելքոնյանին եւ Դավիթ Թադեւոսյանին ՝ 329 հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը եւ չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է  ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այս քրեական գործով դատավարության առաջին նիստը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մայիսի 20-ին։

Հրապարակվել է։ 05:09 16/05/2020