Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վիտալի Բալասանյանին պետք է հարցաքննել

Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցին մասնավորապես հայտնել է« Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել»։ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը քննող քննիչները պարտավոր են Վիտալի Բալասանյանին հարցաքննել, որպեսզի նա ապացույցներ ներկայացնի Լևոն Տեր-Պետրոսյանի խմբի կողմից մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու վերաբերյալ։ Չէ որ հայտարարություն է եղել քրեական գործով նոր հանգամանքի ի հայտ գալու մասին, այդ մասին հայտարարողն էլ պատահական մարդ չէ, այլ՝ մեծ ուղի անցած, գեներալ , Արցախի հերոս։

Հրապարակվել է։ 08:35 04/09/2019