Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ծառերն արմատախիլ էին արել և փորձել գողանալ

Մայիսի 8-ին «Բնապահպանի տուն» նախաձեռնության մի անդամից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին գյուղի հարակից անտառում հողից հանել են սոճիներ և փորձել գողանալ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Հաղարծին գյուղի երկու բնակիչ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից արմատախիլ են արել 14 սոճի և փորձել գողանալ, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 16:59 11/05/2020