Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշցին սպառնացել է կացնով մորթել ոստիկաններին


Մեղադրյալի աթոռին  Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բնակիչներ են ՝որդի եւ հայր։ 1983թ ծնված Արթուր Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ ապրիլի 8-ին ժամը 1430-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իր վարած <<ՎԱԶ 21011>> մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելու ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շրջանակներում, տեղաշարժման թերթիկի առկայությունը  ստուգելու նպատակով կանգնեցվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Դավիթ Պետրոսյանի, Արսեն Բաղդասարյանի, Հրայր Հարությունյանի կողմից։  Ավտոմեքենայի ուղեւոր, Արթուր Արզումանյանի եղբայր Էդգար Արզումանյանի անձը հաստատող, ինչպես նաեւ տեղաշարժի համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերի բացակայության պատճառով վերջինս հրավիրվել  է ոստիկանության բաժին, սակայն Արթուր Արզումանյանը եղբոր հետ նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի եւ  ժամանել Տավուշ գյուղում գտնվող իրենց առանձնատուն։ Ոստիկանության ծառայողները Էդգար Արզումանյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու նպատակով հետապնդել եւ ժամանել են նույն տան բակ, սակայն Արթուր Արզումանյանը հոր՝ Հրաչիկ Արզումանյանի հետ, խմբի կազմում հայհոյելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին՝ նրանց նկատմամբ հնչեցրել են բռնություն գործադրելու իրական սպառնալիքներ, այն է՝ Արթուրը  կացինը ձեռքին  փորձել է  մոտենալ եւ այդ ընթացքում սպառնացելէ  վնասել, մորթել ոստիկաններին, ինչի հետեւանքով նրանց հաջողվել է ժամանակավոր խոչընդոտել ոստիկանության աշխատակիցների ծառայությունը։ 1958թ ծնված  Հրաչիկ Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ ապրիլի 8-ին ժամը 1430-ի սահմաններում կյանքի եւ առողջության  համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ ձեռքերով կրծքավանդակի շրջանում  հրել է իշխանության  ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին։  Արթուր եւ Հրաչիկ Արզումանյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու  մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում։

Հրապարակվել է։ 07:38 27/05/2020