Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել(տեսանյութ)


Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով` մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում ստուգել են նույն գյուղի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-63» մակնիշի մեքենան: Բեռնատարում վառելափայտով քողարկված էին հաճարենու 8 թաց գերաններ:

Վարորդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել Նորաշենի անտառպետության 3-րդ պահաբաժնից և փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրապարակվել է։ 08:02 26/03/2020