Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ թմրանյութ են հայտնաբերել. «Ես եմ քաղել ինձ համար»

Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Խորենացու փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 30-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվեց չորացված մանրացված, դեղնականաչավուն զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է քաղել վայրաճ կանեփի թփից՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։


Հրապարակվել է։ 12:28 21/05/2020