+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները փայտածուխի արտադրամասում ապօրինություններ են հայտնաբերել


Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգումներ կատարեցին Բերդ համայնքի վարչական տարածքի փայտածուխի մի արտադրամասումԱյս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ստուգման արդյունքում հայտնաբերվեց 264 պարկ փայտածուխ, 2 փայտածուխի տարա՝ լի փայտանյութով: Արտադրամասի տնօրենը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 10:51 12/08/2020