Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի հրազեն ու փայտանյութ են հայտնաբերել


Մարտի 9-ին, ժամը 16-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել նույն գյուղի 63-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:

Փայտանյութի ծավալն արձանագրելիս ոստիկանները մեքենայում հայտնաբերել են «Իժ» տիպի 16 մմ տ/չ մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, 10 փամփուշտ և կրակված փամփուշտի 3 պարկուճ:
Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 09:19 12/03/2020