Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանները բացահայտել են Իջևանի համատիրության կառավարչի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ  Ոստիկանությունը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի համատիրությունների կառավարիչը ապօրինություններ է թույլ տվել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Տավուշի մարզային վարչությունների ու Իջևանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Իջևանի համատիրության կառավարիչը, ըստ նախնական տվյալների, իր կարգադրիչ և այլ լիազորությունները օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ, այլ անձանց օգտին։  Մասնավորապես, 2013 թ համատիրության և բնակչի միջև կնքվել է ձևական նվիրատվության պայմանագիր, որով համատիրությունը, ի դեմս կառավարչի, Իջևանում գտնվող 349 քառակուսի մետր մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է կառավարչի խնամուն։ Այնուհետև համատիրության կառավարիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ նշված տարածքը բաժանել է երկու մասի և առանձնացված մի տարածքը 2 միլիոն դրամով վաճառել է Իջևանի մեկ այլ բնակչի։  Պարզվել է նաև, որ Իջևանի մի բնակչուհի, չհանդիսանալով համատիրության աշխատակից, առանց համապատասխան գրանցումների, համատիրության կառավարչի գիտությամբ և թողտվությամբ՝ բնակիչներին ներկայացել է որպես համատիրության աշխատակցուհի և զբաղվել է բնակչության կողմից համատիրությանը վճարվող գումարների դրամահավաքով։
2017-2019 թվականներին հավաքագրված շուրջ 7 միլիոն 500 հազար դրամից մոտ 6 միլիոն դրամն առձեռն փոխանցվել է համատիրության կառավարչին։ Նա էլ, ըստ նախնական տվյալների, գումարը համատիրության հաշվեհամարին մուտքագրելու փոխարեն յուրացման միջոցով հափշտակել է։
Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն։


Հրապարակվել է։ 10:01 31/08/2019