Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

 

Հուլիսի 12-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հովք գյուղի տարածքում ծառ են հատում:
Մեկնած օպերատիվ խումբը «Իջևանի անտառտնտեսության» Խաչարձանի անտառպետության պահաբաժիններից մեկում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերել: Պարզվել է, որ Իջևան քաղաքի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի: Նրանք բերման են ենթարկվել Իջևանի բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 11:30 13/07/2020