Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի ոստիկանները հոկտեմբերի 5-ին և 6-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 5-ին և 6-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման երկու դեպք։ Նոյեմբերի 5-ին, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, ստուգման են ենթարկել Կողբ համայնքում ապրող մի տղամարդու «Մերսեդեսը», որը բարձված է եղել մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հոկտեմբերի 6-ին էլ Նոյեմբերյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի «Զիլ» բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 12 խմ փայտանյութով։ Այս դեպքում ևս վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա ապօրինի փայտանյութը ձեռք է բերել Ջուջևան համայնքում։ Բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել են մասնագիտական ստուգումններ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։


Հրապարակվել է։ 06:46 10/10/2019