Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նորից Նոյեմբերյանի ավտոկայարանի խնդրի մասին

Վահագն Մարտիրոսյանը  Ֆեյսբուքի իր  էջում գրել է «Սիրելի Նոյեմբերյանցիներ, բարև ձեզ:Այսքան ժամանակ լռել եմ ,որովհետև եղել է պայմանավորվածություն,որ ավտոկայանի հարցը վերջնական լուծված է, և կարիք չի եղել դրան անդրադառնալու,սակայն այսօր ոնց հասկացա այն ձևաչափով, որով պայմանավորվել էինք, որոշակի խախտումներ են ուզում անել,որպեսզի ոմն մասնավոր շահի շահառուին չնեղացնեն:Կներեք, որ այսքան երկար եմ գրում, բայց ողջ ճշմարտությունը պետք է իմանաք:Ես նամակ էի գրել վարչապետի աշխատակազմին, բայց չգիտես ոնց ֆռռաց ու նորից Աշոտ Մնացականյանը ինձ պատասխանեց, և ցավում եմ,որ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող մարդը կարող է այդ աստիճան չտիրապետել թե գործին, թե օրենքներին ,կամ դիտավորյալ ցույց տալ թե չի տիապետում, ինչ ինչ շահերից ելնելով սպասարկում է մասնավոր շահը: Ասեմ՝ իմանաք, որ ես նաև հարցումով կադաստրից ճշտել եմ որ այդտեղ ցանկացած բիզնես գործունեություն արգելվում  է ,հետագայում նաև դա կհրապարակեմ:Թող ոչ մեկ չկասկածի մեր սկզբունքայնության վրա, ավտոկայանը լինելու է Նոյեմբերյանցիներինը և վերջ։ Ես չէի ուզենա որ այս հարցը դատարանով լուծվեր ,բայց եթե պետք եղավ, դրան էլ կգնանք,սիրելի պապիկներ, չմտածեք, դուք հաղթելու եք» :



Հրապարակվել է։ 06:43 19/09/2019