Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նորաշեն գյուղում գողացել էր հյուրընկալի տնից

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 10.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Նորաշեն համայնքի 20-ամյա մի բնակչի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019թ. օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, հյուրընկալված լինելով հարևանուհուն՝ հյուրասենյակից գողացել է սավան, լապտեր, երեք կրիչ, չորս կրակայրիչ:

Գողոնը մասամբ առգրավվել է:
Նախապատրաստվուն են նյութեր:

Հրապարակվել է։ 14:23 04/09/2019