+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է դիզվառելիքի հավելագրման մեջ


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Սամվել Թադեւոսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ  զորամասերից մեկի Դիլիջանի ուսումնական կենտրոնի պետի տեղակալ, 2019թ մայիսի վերջին, նույն ուսումնական կենտոնի  ՎՔՆ պահեստում դիզվառելիքի պակասորդ հայտնաբերվելուց հետո, չարաշահելով պաշտոնեական դիրքը, պակասող դիզվառելիքը լրացնելու անձնական այլ դրդումներով, 2019թ մայիսի 29-31-ը ներառյալ Դիլիջանի ուսումնական կենտրոնում  ՀՀ  ՊՆ զորամասերից մեկի տանկային վաշտի կողմից  մեքենավարման եւ հրաձգության անցկացված պարապմունքների վերաբերյալ 2019թ մայիսի 29-ին  կազմված  պաշտոնական  փաստաթուղթ հանդիսացող  թիվ  53 ուղեգրում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ կրակային եւ մեքենավարման պարապմունքների ընթացքում  362 հազար 261 ՀՀ դրամին համարժեք 1009 լիտր դիզվառելիք ծախսելու փոխարեն ուղեգրում հավելագրել է 116 հազար ՀՀ դրամին համարժեք  եւս 324  լիտր  դիզվառելիք, որի միջոցով լրացրել է ՎՔՆ պահեստում առկա դիզվառելիքի պակասորդը։ Ս Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով եւ 376 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 10:30 10/08/2020