Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է ապօրինի կերպով 19 հատ ծառ հատելու մեջ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ  ընթանում է   Իջեւան քաղաքի բնակիչ, 1992թ․ ծնված Արթուր Մարգարյանի դատավարությունը։ Վերջինս մեղադրվում է այն բանում, որ նա 2019թ․ ապրիլի 1-ին  «Հայանտառ»  ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 8 հատ հացենի տեսակի, 8 հատ թխկի տեսակի, 1 հատ բոխի տեսակի, 2 հա կաղնի տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 207 հազար 500 դրամի վնաս։ Ա․ Մարգարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական  օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով(« Ծառերի, թփերի եւ  բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»)։ Նրա նկատմամբ խափանման միջաց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Հրապարակվել է։ 06:14 19/09/2019