ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետ Չոբանյանը սեփականատերերի դեմ դատախազություն գործեր է ուղարկել

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզային հեռուստաընկերության §Մարզպետի ժամ¦ հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է մարզում  չմշակվող հողատարածքներին; Կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք հողատարածքներ են վարձակալել, որոնք չեն մշակում , այգիներ հիմնելու ցանկություն ունեցող, պոտնցիալ ներդնողները պետք է  այդ հողերը վարձակալողներին  դիմեն, գումար առաջարկեն, որպեսզի կարողանան այդտեղ  գյուղատնտեսությամբ զբաղվել; Մարզպետը հայտնեց,ո ր կազմակերպություններ կան, որոնք մարզի տարածքում, գրավիչ վայրերում մեծ տարածքներ են վարձակալությամբ  զբաղեցրել, հետագայում այդ հողերի սպեկուլյացիայով  զբաղվելու  համար։ Այդ կազմակերպությունները ցանկանում են նոր տարածքներ զբաղեցնել, եւ դժգոհում են, երբ համայնքները մերժում  են  իրենց նոր տարածքներ հատկացնել; Հայկ Չոբանյանը կարծում է  ,որ  տարածքները չպետք է վարձակալությամբ  տրվեն կամ մասնավորեցվեն՝ առանց ներդրումային ծրագրի։ Մարզպետի վկայությամբ՝ 2019թվականին Տավուշի մարզպետարանը  չօգտագործվող  հողատարածքների վերաբերյալ մի  քանի փաթեթներ է ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն, սակայն  այդ գործերով  քննությունը դադաղ է ընթանում՝  աշխատանքային, մասնագիտական , փորձագիտական ներուժի  պակասության պատճառով։

Առանց  օրենսդրական փոփոխությունների, միայն ուժային կառույցներին օգտագործելով՝ մարզպետ Չոբանյանը  ցանկանում է  փոխել հողի սեփականատերերին։

Հրապարակվել է։ 09:19 25/09/2020