Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

lurer.com. Փաշինյանի կողմից «Տավուշ Տեքստիլը» գովազդելուց հետո վարչապետի աշխատակազմը 2 մլն դրամի 34 հազար հատ դիմակ է գնել. մրցույթ չի հայտարարվել


Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պետական կառույցների գնումների ցանկում տեղ են գտել նաեւ բժշկական դիմակները եւ ախտահանիչ նյութերը: Վիրուսի տարածմանը զուգահեռ դիմակների արտադրությունն ընդլայնեց Տավուշի մարզում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը: Ուշագրավ է, որ այս ընկերության արտադրած դիմակների մասին ժամանակ առ ժամանակ խոսում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 4-ին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, թե այս ընկերությունն ինչ ծավալներով է դիմակ արտադրում: ««Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ»,- գրել էր նա:

Իսկ ահա հուլիսի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետն առանց անուններ տալու ակնարկել էր առաջարկել քաղաքացիներին կրել միայն գործարանային դիմակներ:

Առանց որեւէ պնդումներ անելուԼՈւՐԵՐ.com-ը փորձել է պարզել, թե Նիկոլ Փաշինյանի` մայիսի 4-ի հայտարարությունից հետո վարչապետի աշխատակազմը եւ այլ պետական կառույցներ արդյո՞ք ձեռք բերել են «Տավուշ տեքստիլի» արտադրած դիմակներից, թե՝ ոչ:

Այսպես՝ ԼՈւՐԵՐ.com-ը գնումների armeps համակարգից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը «Տավուշ տեքստիլ» ընկերությունից երկու պայմանագրերով է դիմակներ գնել: Գնումներից մեկը տեղի է ունեցել հունիսի 29-ինՎարչապետի աշխատակազմը Փաշինյանի կողմից ենթադրյալ գովազդվող ընկերությունից գնել է 30 հազար հատ դիմակ՝ վճարելով 1,8 մլն դրամ:

Իսկ ահա հունիսի 1-ին էլ՝ 30 հազար հատ դիմակ գնելուց ընդամենը երկու օր անց, վարչապետի աշխատակազմը նույն «Տավուշ տեքստիլից» գնել է 4200 հատ դիմակ` ընդհանուր վճարելով 252 հազար դրամ: Երկու դեպքում էլ դիմակի միավոր գինը եղել է 60 դրամ:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան էջում «Տավուշ տեքստիլի» արտադրած դիմակների գրառումից հետո ընկած ժամանակահատվածում նրա աշխատակազմն այդ ընեկությունից ավելի քան երկու միլիոն դրամի դիմակներ է գնել` առանց մրցույթ հայտարարելուԴիմակները ձեռք են բերվել մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով:

Այնուհանդերձ, նշենք, որ վարչապետի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով այլ ընկերություններից եւս դիմակներ է ձեռք բերել: Նկատնենք, որ գնումների կայքի համաձայն` այդ գնումները փոքր են: Մի դեպքում, օրինակ, 80 հազար դրամ է, մյուսում՝ 200 հազար դրամ, իսկ առավելագունը` 450 հազար դրամ եւ այլն:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ մայիսի 13-ին 150 դրամով 500 դիմակ է ձեռք բերել, որի համար վճարել է 75 հազար դրամ: Հունիսին կնքված մեկ այլ պայմանագրով էլ Պապիկյանի նախարարությունը «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 2295 հատ դիմակ, միավոր գինը եղել է 80 դրամ, իսկ ընդհանուր վճարվել է 183 հազար դրամ:

Իսկ ահա Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված «Տավուշ Տեքստիլից» գնել է 7 հազար հատ դիմակ, որի համար վճարել է 980 հազար դրամ: Մեկ հատը ձեռք է բերվել 140 դրամով:

Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողվն էլ հունիսի 26-ին գնել է 120 հազար դրամի դիմակ:

 

 

 

Հրապարակվել է։ 07:33 10/07/2020