Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քայլողի արձանի ջարդելու առթիվ


Նոյեմբերի 10-ին, հավանաբար՝ գիշերը, Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ, «Իջեւանատուն»  ռեստորանի մոտ ,  անհայտ անձը կամ՝ անձինք միջպետական ավտոոճանապարհի եզրին տեղադրված քայլող մարդու արձանի գլուխը պոկել  են։  Այդ  արձանը խորհրդանշում  է թավշյա հեղափոխությունը, արտաքինից  նման   է ուսապարկով քայլող Նիկոլ Փաշինյանին։  Վանդալիզմի այդ դեպքը  զայրութ է առաջացրել  իջեւանցիների շրջանում, Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում այդ կապակցությամբ  զայրալից եւ  դատապարտող շատ մեկնաբանություն ներ են գրվել։ Հաջորդ օրը  զանգահարել եմ  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ  լրատվության  վարչություն իմանալու համար՝   դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցվե՞լ է, կա՞ ձերբակալված անձ։ Ոստիկանությունից հայտնել են   հետեւյալը ՝ ոստիկան ության Իջեւանի բաժնում դեպքի կապակցությամբ   նյութեր են նախապատրաստվում։ Դեպքից  9 օր հետո կրկին դիմեցի  ՀՀ   ոստիկան ության  հասարակայնության հետ կապերի եւ  լրատվության վարչություն, որտեղից   հայտնեցին, որ   ոստիկանության  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզվել է արձանը վնասողների ինքությունը, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության  Իջեւանի բաժին, ուր տվել են համապատասխան բացատություններ։  Ներկայումս այս գործով հետաքննությունը շարունակվում է ։ Ոստիկանության   հասարակայնության հետ կապերի եւ  լրատվության վարչությունից պարզաբանեցին,որ  դեպքերի կապակցությամբ  նյութեր են նախապատրաստվում,  համաձայն օրենսդրության ՝ քրեական գործ հարուցելու հետ կապված որոշում ընդունում են  դեպքից հետո 10 օրվա ընթացքում, կապված փորձաքննություներ անցկացնելու այլնի հետ  այդ ժամկետը կարող է երկարաձգվել;

 Ներկայումս միջպետական  ավտոճանապարհի եզրին այդ արձանն այլեւս չկա ,այն  ապամոնտաժված է։  Այդ արձանը հանդիսան՞ում է պատմամշակութային  հուշարձան, այն գտնվո՞ւմ է համայնքային, թե՝ սեփական տարածքում, ո՞ւմ միջոցներով  է  այն  կառուցված, վերականգվելու է վնասված արձանը, թե ՝ ոչ։  Այս եւ այլ հարցերի շուրջ  պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցի Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ  Ղալումյանին, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին։  Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է , նա Փաշինյանի  կողմից  Իջեւան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019թ սեպտեմբերի 12-ին, երբ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումանը  հրաժարական էր  տվել:



Հրապարակվել է։ 09:45 22/11/2020