Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ են դատում Իջեւան ԲԿ տնօրենի թեկնածուին՝ նախկին հոսպիտալի պետին


Ըստ «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝ հոկտեմբերի 1-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ քաղաքի նախկին զինվորական հոսպիտալի պետ,1973թ․ ծնված  Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, պաշտոնական անձ, պարտավոր լինելով հոսպիտալում քաղաքացիական անձանց անվճար բուժսպասարկելուց առաջ պահպանել ՀՀ-ում գործող համապատասխան օրենսդրությամբ եւ մի շարք իրավական ակտերով նախատեսված դրույթների պահանջները, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, առանց հաստատված գնացուցակով սահմանված՝ 200 հազար դրամ  գումարը  գանձելու, վիրահատել է Պառավաքար գյուղի բնակչուհուն։  Է․ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով(«Ծառայության նկատմամաբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբեդրմունքը, որը պատճառել է էական վնաս» )։ Բերդի զինվորական հոսպիտալը միավորվել է Բերդի բժշկական կենտրոնին։ 2019թ․ հոկտեմբերի 1-ին  Է․ Գրիգորյանը Վազգեն Մարգարյանի հետ Տավուշի մարզպետարանում մասնակցել է Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթին։

 

Հրապարակվել է։ 09:33 08/10/2019