+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել(տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.15-ին, խուզարկել են Իջևան քաղաքի մի բնակչի տունը և կից շինությունները։ Խուզարկության ընթացքում տղամարդը ներկայացրել է 16 մմ տրամաչափի գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, նույն տրամաչափի փամփուշտներ և 40 սմ երկարությամբ շեղբով դանակ՝ պատյանով։ Տանտերը հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ հորը։ Քննությունը շարունակվում է։ 



Հրապարակվել է։ 10:43 08/08/2020