Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի քաղաքապետը միջնորդել է կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին եւ  ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին,որ  Իջեւան  համայնքի ղեկավարը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով  ՓԲԸ  բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1- ց մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ եւ  չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականինտեղափոխվել է Երևան քաղաք:  Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքիչներկայանալով եւ  աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջեւանի  hամայնքապետարանի   կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝  Իջևանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս;ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցի նկատմամբ  կա րգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, աշխատանքից ազատելու, ինչպես նաև՝ իրպարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016թ- ից մինչեւ  2018թ. աշխատանքի չներկայանալու և աշխատանքային                պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել եւ  լրագրողին վճարել է  ն նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով նախա տեսված լրագրողի աշխատավարձիընդհանուր խոշոր չափերի գումարը:  Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը հայտնեց, որ ինքը չի ընդունում իրեն առաջադրված՝ Հ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը, ինքը միջնորդություն  է ներկայացրել կարճել իր նկատմամբ  հարուցված  քրեական  գործը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։  Ղալումյանն ասաց, որ քաղաքապետի իր աշխատանքի բնույթով  հարկ է լինում  նաեւ արտերկիր մեկնել,Հայաստանից չհեռանալու արգելքը խանգարում է  իր պարտականությունների կատարմանը։ Նա ասաց, սկզբանե Իջեւանի պատկերասրահի տնօրենին  մեղսագրվում  էր, որ նա 3 տարի  աշխատանքի չի ներկայացել,այդ կերպ  պատճառվել է 5 միլիոն դրամի  վնաս, սակայն հետ քննչական կոմիտեն պատկերասրահի տնօրենի աշխատանիք չներկայանալու ժամկետը դարձրել է  մեկ տարի։ Վ․ Ղալումյանը հայտնեց, որ երբեւէ  բողոք չի ստացել, որ Իջեւանի պատկերասրահի տնօրենն  աշխատանքի չի ներկայացել, Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ 11 հիմնարկություն է գործում, ինքը ֆիզիկապես ի վիճակի չէ վերահսկել, որ դրանց տնօրենները ժամանակին աշխատանքի ներկայանան։ Նա ասաց, որ պատկերասրահի աշխատակից լրագրողը կատարել է իր պարտականությունները, Իջեւանի համայնքապետարանի ինտերնետային կայքում մշտապես նյութեր գրել, զետեղել, լրագրողի աշխատանքը սոսկ աշխատասենյակում նստելը , ֆիզիկական ներկայություն ապահովելը չէ:

Հրապարակվել է։ 09:26 31/08/2019