Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանն իր դեմ կատարված անօրինականությունների մասին

Օրերս Իջեւանի բժշկական տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանի հետ հարցազրույց  ունեցանք հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետարանում,  Իջեւանի ԲԿ  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցութում խախտումների , այդ  ԲԿ-ում  մարզպետարանի  անցկացրած աոււդիտի , մարզպետի կողմից դատախազություն  դիմելու եւ  այլնի մասին։ Այդ մրցույթին  մասնակցում էին Վազգեն Մարգարյանը եւ  Բերդի  նախկին զինվորական հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը։ Մեր հարցազրույցի  ժամանակ  դեռ  հայտնի  չէր, որ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար  նոր մրցույթը նշանակվել  է  2019թ․ դեկտեմբերի 18-ին։ Օրերս Իջեւանի ԲԿ-ի  90 աշխատող  գրավոր, իրենց  ստորագրություններով դիմել են  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որպեսզի  Վազգեն Մարգարյանը պաշտոնավարի որպես  Իջեւան ի ԲԿ-ի տնօրեն։ Վ․  Մարգարյանը հայտնեց , որ  իր կողմից  Իջեւանի ԲԿ-ն ղեկավարելու կարճ ժամանակահատվածում մեծապես աճել են  վճարովի ծառայություներից հավաքագրվող գումարները։

Հոկտեմբերի 1-ին  մրցույթի վերաբերյալ Վ․ Մարգարյանը հայտնեց․ «Ես նախօրոք պատրաստված գնացել եմ,մասնակցել,  հարցաշարը ստացել ենք  համակարգչից,  նստել, առաջին  հինգ հարցի պատասխանն  ավտոմատ  գրել եմ, վեցերորդ հարցից սկսած  տեսել եմ  անծանոթ հարցեր , վեցերորդ հարցից մինչեւ  17-րդ հարցը   անծանոթ էին, հարցականներ դրեցի ,  իմ  իրավունքները  լավ  իմանալով՝ ես բողոքարկեցի, դրա տակ  ստորագրեցի, ես այնտեղ  ժամը ն շել եմ։ Քանի որ ես  այդ  հարցաշարերը  չունեի,  մրցույթին մասնակցությունը   չեմ շարունակել, բողոքարկել եմ ։ Ես  նույնիսկ  ասացի՝   իմ մրցակցին  հարցրեք՝ ինքն  ունի՞  այս հարցաշարը, ինքն  ասաց՝ այո, ես լրիվ ունեմ ։ Դրանից հետո  մրցույթից  դուրս եկա։  Մտքովս չէր անցնի, որ  նման տարբերակ կլինի ,  հարցաշարը ինձ կիսատ կտան ։ Ես քանի որ այդքան փորձությունների միջով անցել էի , համոզված էի՝  սա միտումնավոր է արվում , մտածելով,  որ ես  ես կարող եմ  մրցույթի արդյունքը 100 տոկոս  ապահովե  , մրցակիցս  100  տոկոս չկարողանա  ապահովել, ես  100 բալ կհավաքեմ,  ինքը 95 կամ 96 , ես կհարցնեմ՝ ո՞նց եք իրեն տնօրեն նշանակում,  ի՞նչի  հիման վրա։ Երեւի մտածել են՝ որպեսզի նման  տարբերակներ չլինեն,  կգնամ  գլուխս կախ կգրեմ, 10 , 20  սխալ կանեմ ,  ընդ որում՝  6 սխալի դեպքում մեխանիկորեն դուրս ես  մնում, հետո կասեն ՝խելքը չհերիքեց ։  Ճիշտն ասած՝ ես  մրցույթին բարձրանալիս  մարզպետարանի աշխատողներից մեկը  իմ հիվանդներից  էր, ինձ հարգելով՝  մոտեցավ,  ասաց՝  բժիշկ ջան,   ցավում եմ , բայց այնպես  են արել որ դու կրվես , ասացի՝ ինչո՞ւ , նա թե՝ հանձնաժողովի 7 անդամնեըր   քվեարկելու ժամանակ ի  վնաս քեզ են քվեարկելու, ասացի՝ ես իմ 100  բալը հավաքեմ, թող ոնց ուզեն, քվեարկեն։

 Հետո մրցութային հանձնաժողովի  նախագահի  նշանակման պահը, այն ժամանակներում կամ մարզպետն էր  լինում հանձնաժողովի նախագահ, կամ ՝ նրա տեղակալը, կամ ՝ աշխատակազմի ղեկավարը, նույնիսկ առողջապահության  վարչության պետը երբեւէ հանձնաժողովի նախագահ չի եղել։  Հիմա մարզպետի առողջապահության գծով   խորհրդականը հանձնաժողովի նախագահն էր, նա Հայաստանում կրթության  չի ստացել, համապատասխան լիցենզիաներ չունի, քաղաքացիական ծառայության  մասին օրենքին անտեղյակ մարդ է։  Նա իբր սովորել է  Ռուսատանում, այդ մասին  ինֆորմացիա չունենք։  Իբր  Հայաստանում,  մի քանի կլինիկաներում աշխատել է, մենք ներքին կարգով պարզել ենք, որ ոչ մի տեղ էլ չի աշխատել ։ Ես  որ մտա  ու  տեսա, որ հանձնաժողովի նախագահն ինքն է, զարմացա, ամեն ինչ հնարավոր է, բայց ոչ՝  այդ մեկը, հիշեցի այն   մարդու ասած խոսքերը, կասկածներն այդտեղից սկսվեցին։ Ասացի լավ, շարունակենք, տեսնենք, թե հաջորդ էտապը  սրանք ինչ կանեն ։ Բայց  թեստերն այդպիսին էին,  ու ես դուրս եկա, հետո պարզեցի, որ մոտ  300 հարց ես պակաս էի ստացել պարապելու համար, այդ  300 հարցից   կային հարցեր  փակ բաժնետիրական ընկերությունների մասին,   բաց բաժնետիրականի մասին հարցերը  տվել էին, փակ բաժնետիրական մասին  չեն տվել, բնական է ՝ ես այդ թեմաներին ծանոթ չէի, այնտեղ  շատ թվեր կան,պետք է գոնե մի անգամ կարդացած լինես, որ հիշես։  Բողոքարկեցի, դուրս եմ եկել, իրենք մրցույթը շարունակել են։  Մրցութի մասին օրենքով՝   եթե  տրված  հարցերից մեկը  թեկնածուներին  տրված  գրականության մեջ  չի լինում, պետք է մրցույթը օրենքով դադարեցվեր, սակայն  չի դադարեցվել, օրենքի կարգը խախտվել է։ Ես բողոքարկել եմ , առողջապահության  նախարարության   կադրերի վարչության պետը եւ  նրա տեղակալը  ներկա էին  որպես դիտորդ , իրենք այդ ամենը տեսել են, հաղորդում է  եղել նախարարություն ։ Իմ բողոքարկումից հետո որոշել են հանձնաժողով կազմել, քննարկել են, ինձ էլ են հրավիրել,  հարցեր տվել,  իրենք վերջում եզրակացություն  են  կայացրել՝ քանի որ չեն  կարող 100 տոկոսով երաշխավորել, որ ինձ հարցաթերթերը լրիվ են տվել, դա արդեն հիմք է, որ նոր մրցույթ անցկացնեն»։

Մարզպետ ՀՉոբանյանի կողմից Վ Մ արգարյանի դեմ դատախազության  դիմելու մասին վերջինս  ասաց․ «Մարզպետը դատախազություն  է  դիմել, ես  հարցազրույցներ եմ տվել «Հայկական ժամանակին» եւ «Հրապարակին»։  « Հայկական ժամանակին»  ինչ ասել եմ, ես իմ խոսքերին, արտահայտություններին տեր եմ, «Հրապարակ» թերթի  լրագրողուհին մի քանի հարցեր է տվել, հետո  խեղաթյուրել  է  հոդվածը՝  ի  վնաս ինձ  , մարզպետի վերաբերյալ բաներ վերագրել, որոնք ես չեմ ասել , չեմ ասել,որ    ՀՀԿ անդամ  է եղել ։   Ես մի անգամ  հատուկ հայտարարություն եմ  տվել, որ  նախկին մարզպետ Պավլիկ Ասատրյանն  ինձ աշխատանքից ազատել է իբր   խմածության համար, ես այդ ինֆորմացիան   ասել եմ  հատուկ  մի   մարդու համար, որ այդ լուրը հասնի իրեն , այդ լուրը  «Հրապարակը» զետեղել է  ։ Ես դրանով   համոզվեցի , որ « Հրապարակը»  Ներսիսյան Վարուժին     սպասարկող թերթ  է ,որովհետեւ միայն  նա գիտեր այդ ինֆորմացիան։ Այնպես  են արել,որ  շիլաշփոթ սարքեն,  իմ  եւ  մարզպետի հարաբերություներն  ավելի լարեն մրցույթից հետո , որ  հաջորդ  մրցույթում  իմ դեմ   ավելի ագրեսիվ լինեն։ «Հայկական ժամանակի»  նյութի առթիվ    մարզպետը  կանչել է,  զրուցել ենք, որ ես հերքում  տամ, ես  չեմ տվել, ինքը դրա համար  դիմել է դատախազություն։ Ինքը նախօրոք ինձ զգուշացրել էր՝  կդիմեմ դատախազություն իմ  հեղինակությունը   պաշտպանելու , ասել եմ՝ դա ձեր իրավունքն է։  Դատախազությունը նրա հաղորդումը  ուղարկել է քննչական , քննիչները  եկել են,   ես բացատրագիր եմ գրել ,իրավական առումով ես ապացուցել եմ,   ժողովրդի մեջ խոսակցություն  կա,  ես ասացի, որ ադ խոսակցությունը ես էլ եմ լսել, դրա համար պատասխանատվություն  չեմ կարող կրել,որպես  փաստ դա չի կարող ընդունվել , ես պաշտոնապես դա  չեմ հայտարարել»։՛

Մարզպետարանի  աուդիտի վերաբերյալ Վ․ Մարգարյանը հայտնեց, «Ամեն տարի մարզպետարանից  գալիս են, երկու շաբաթով  ներքին աուդիտ  անում, ստուգում նախկին  տարվա գործերը երբ ստուգումները սկսվեցին, մեր  ֆինանսիստն ասաց՝ իրենք բաներ են ստուգում, որ արդեն քեզ են վերաբերում, իմ մեջ կասկած առաջացավ , քանի որ  իրավական առումով  իրավունք  չունեն   նախորդ տարվա գործերը  ստուգելու։   Երբ աուդիտի ժամկետն ավարտվեց , ես աուդիտն անցկացրած տղաներին  կատակով ասացի՝  տղաներ  ջան, ժամկետը լրացել  է, ես կարող եմ ձեզ օրենքով  քաղաքավարի վտարել։  Նրանք  2 շաբաթից, 2 ամսից ավել  մնացին  այստեղ   կանչում  են՝ ստորագրություններ ստուգելու,  100 դրամի շեղում չեն  գտել ։ Ինձ հետո  հաղորդեցին  , որ  տարել են , մարզպետարան  ներկայացրել են  կոնկրետ մարդկանց, նրանք էլ պահանջել են՝  բա մի բան  գրեք, որ նկատողություն տանք։  Դա ինձ համար առեղծված մնաց, եթե մարզպետը ասելիք  ուներ , ինձ   պաշտոնապես կկանչեր  ու կասեր, ինչո՞ւ  եք այդպես արել։ Տղաներն  ասել  են՝ բժշկի տվյալներն  այնպիսին են, որ պետք է պարգեւատրեն , ոչ թե նկատողության տան, ինչո՞ւ եք այդպես վարվում, անձնավորում։  Դրանից հետո այդ տղաները  հետեւյալ  գրությամբ    եկած՝  2 օր լրացուցիչ աուդիտ։  Ես   աուդիտի   մասին օրենքը լավ գիտեմ, իրենք  իրավունք չունեն։ Ես համապատասխան հոդվածները նշեցի, որ ես ձեզ արգելում եմ  երկօրյա աուդիտը, ստորագրեցի, կնքեցի։  Տարել են ներկայացրել, ինչ-որ մեկը  զարմացել է, թե ես ոնց եմ ռիսկ արել, մերժել, բայց  քայլ չեն կատարել, քանի որ ես գործել եմ օրենքի սահմաններում։  Ու մարդիկ ինձ հասկացնում էին՝  այս ամեն  անում է , որպեսզի մրցույթին չմասնակցես։ Դրանից հետո խոսակցություններ կային, որ մյուս  թեկնածուի համար  ամեն ինչ  անելու են,որ քո ճանապարհը փակեն,ես  չէի հավատում։

Իմ  մոտիկները գալիս են, ասում՝ բժիշկ ,  զգույշ մնա,    պրոբլեմ ես ունենալու։ Դե խոսակցություններով ասացին ՝  նախկին մարզպետ , այժմ պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է,՝ ինչպես  6-ը բերեցինք, քաղաքապետին հանեցինք գործից, հեսա բերում ենք,  Մարգարյանին գործից  հանենք։ Մի քիչ զարմացա,  նույնիսկ ասացի՝ հո  գլխից ձեռ չի  վեկալել, էդ ի՞նչ  է անում։   Մեկ էլ  10 օրից հետո 6-րդ վարչությունը եկավ։ Էն  որ ասում են՝  ժողովրդի ասածը իրականություն դարձավ  Եկան  էդ, խեղճ   50-ից ավել  հիվանդներին տներից  կանչել  են , հարցաքննել,  հաշվապահությունը բացել են,  ուսումնասիրել կտրոնները, հիվանդությունների պատմությունները պատճենել, ուսումնասիրել։ Վերջում  իրենց ղեկավարը շնորհակալություն  հայտնեց, ասաց՝ առաջին հիմնարկն է,  որ մտել ենք  ու մենք չկարեցանք բան գտնել։  Ասացի՝  եթե մի բան գտնեիք , ես այստեղից  գնալու էի մեր  տուն, նույնիսկ դիմում չէի գրելու,  վաղը , մյուս օրը , Նիկոլ Փաշինյանը որ  գալիս է Ենոքավան, եթե հանկարծ   ճանապարհին  հանդիպեի, չէի կարող նրան  նայել։  Ես եկել եմ, իմ բաժին հեղափոխությունն  այստեղ անեմ,  այստեղ բուժօգնությունը լավագույն եմ  դարձել,ոչ մի բուժաշխատող  հիվանդից 100 դրամ չի վերցրել, վերցնողին գործից կհանեմ, ԲԿ-ում   ծնունդները շատացել են, մյուս ծառայությունները եւս բարելավվել են,  ԲԿ-ի անձնակազմն աշխատում է միայն օրենքի   սահմաններում»։

 Մարզպետ Հ․ Չոբանյանի  կողմից իրեն տրված նկատողության մասին Վ․ Մարգարյանն ասաց,որ   ինքը տեղյակ չէ  եղել դրա տրման  հիմքերի մասին  , մի շաբաթ որոնել են այդ մասին  ծանուցումը,  դրա մասին  թեեւ պարտավոր էին օրենքով սահմանված կարգով իրեն  իրազեկել, մարզպետն    իրեն վստահեցրել է, թե բանավոր նկատողություն  է , մրցույթի արդյունքների վրա չի կարող ազդել, ինքն  էլ  նրան կատակով ասել  է՝ դե մի  պարգեւատրում  տվեք,ոչ ոքի   լինի։

 Իր մրցակցի ՝ Է․ Գրիգորյանի մասին Վ․ Մարգարյանն ասաց․ «Ինձ համար առեղծված էր՝  մարդը, այս հիվանդանոցում  մի օր աշխատած չկա, եկել է,  մրցույթին մասնակցում է, ինքն էլ հայտարարել է , որ իրեն ասել   են՝ քո թեկնածություն դիր ։  3 քրեական գործերը վրեն,  ուղարկել են  Արցախի հանրապետություն   ծառայության, հրաժարվել է, բանակի շարքերից   վտարել են։  Դուք այդ բնութագրով նրան  բերո՞ւմ եք» ։

Վ, Մարգարյանն  ասաց, որ իր աշխատած  4-5 ամսվա  ընթացքում  Իջեւանի ԲԿ--ն շահույթ է  ապահովել,  վճարովի ծառայությունների,  պետպատվերի  եւ աշխատավարձի ֆոնդի առումով   մարզում ոչ  մի հիվանդանոց իր  տված ցուցանիշի   50 տոկոսը չի կարող ապահովել, հավելելով

«Պաշտոնապես հայտարարում եմ՝   այդ ցուցանիշներով հիվանդանոցի տնօրենի հանդեպ  արշավ սկսելը ի՞ ն չ  է նշանակում ,  իմ հանդեպ կոտրելու  քաղաքականության  իմաստը ո՞րն է  , դուրս  է գալիս, որ հեղափոխականներին կոտրո՞ւմ եք։ 

Իր հետագա  անելիքի մասին Վ․ Մարգարյանը հայտնեց ․

«Ես կմասնակցեմ  նոր մրցույթին, ես որոշել եմ , նույնիսկ հայտարարել եմ՝ եթե  կասկածեմ, որ իմ  հանդեպ անվստահությունը շարունակվում է, ես իրենց խանգարում եմ  ծրագրեր իրականացնելու,․․  Որոշել եմ ՝ մրցույթում հաղթեմ, դրա հաջորդ օրը դիմում  գրեմ, հրաժարվեմ, գնամ, եթե զգամ , որ իրենք չեն ուզում ինձ հետ աշխատել; Բայց որ այսպես նայում եմ, ես չէի պատկերացնում ,որ կոլեկտիվում  այսպես կհամախմբվեն   ինձ աջակցելու  համար, արհմիությունն է  կազմակերպել , ԲԿ-ի   115 աշխատողներից  90-ը ստորագրել են, մյուսները արձակուրդում  են գտնվում, պայմանագրային, գործարքային աշխատողներ կան, իրենց   չեն ներգրավել այդ գործին։ Ես համոզված եմ, որ այսքանից հետո  մրցույթն ազատ արդար կանցկացնեն՝  ցույց տալու համար , որ նոր Հայաստանում ենք ապրում, ինձ այդպես է թվում։   Թե չէ մի օր վարչապետի մոտ ընդունելության կմտնեմ, 10 րոպեում  կներկայացնեմ իրավիճակը»։

 

Հրապարակվել է։ 20:24 20/10/2019