Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի ավագ դպրոցի աշակերտները՝ «1 օր ոստիկան» (լուսանկարներ)

Տեղի ունեցավ  « 1 օր ոստիկան»    խորագրով միջոցառում , որին մասնակցեցին Իջևանի ավագ դպրոցի աշակերտները: Դպրոցական տեսուչ Ս. Թադևոսյանի ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում: Շրջայցը  սկսվեց հերթապահ մասից, որտեղ հերթապահ ոստիկանները ներկայացրեցին հերթապահ մասի գործառույթները: Նախքան շրջայցը բաժնի պետի պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ  ՀԽանձրածյանի կողմից աշակերտները  ջերմ ընդունելության արժանացան, որից հետո նա  ներկայացրեց ոստիկանության գործառույթները եւ  պատասխանեց երեխաների  հարցերին: Աշակերտների հաջորդ կանգառը անչափահասների գործերով,  ընտանիքում բռնության կանխարգելման բաժինն էր, որտեղ ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Մովսիսյանը  հանգամանալից ներկայացրեց թե ինչու՞  եւ   ո՞ր դեպքերում են անչափահասները հաշվառման  վերցվում: Բացատրեց նաեւ,  որ զերծ մնան իրավախախտումներից եւ  խուսափեն իրավախախտների հետ շփումից; Այնուհետեւ  նիստերի դահլիճում եղավ  հարցերի տարափ, տաք  քննարկում՝  տեսուչներ  Մ. Քարտաշյանի եւ  Ս. Թադևոսյանի մասնակցությամբ : «  Պրոգրես»    ՀԿ - նախագահ Գ. Գուլակյանը ներկայացրեց ոստիկանություն - հասարակություն կապի կարեւորությունը : Աշակերտների վերջին,  հետաքրքիր կանգառը հատուկ պահպանության տարածքն էր  եւ  տուգանային հրապարակը: Երեխաները մեծ տպավորությամբ վերադարձան  ավագ դպրոց:

Начало формы

Конец формы

 

Հրապարակվել է։ 14:19 10/10/2019