+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հովիկ Աբրահամյանի` Դիլիջանի հողերը. 7.4 հա(տեսանյութ)

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող անշարժ գույքի ցանկը ժամանակի ընթացքում մեծանում է: Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ 2007 թ.-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին՝ ընդանուր 2913 քմ հողակտորի փաստացի սեփականատեր:

Հետքam-ն է գրում ու մանրամասնում, որ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնում ձեռք բերած անշարժ գույքերը այդ ժամանակ գրանցում էր վարորդի՝ Մխչյան գյուղի բնակիչ Գրիգոր Գևորգյանի անունով: Այդպես է նա վարվել նաև Ծաղկաձորում ձեռք բերած անտառային հողերի գրանցման ժամանակ: Գրիգոր Գևորգյանը 2007 թ.-ին Դիլիջան համայնքի անցկացրած աճուրդում գնել է 1.5 հա հողակտոր, որի համար վճարել է 19 միլիոն 560 հազար դրամ: Մեկ քառակուսու գինը սահմանվել է այդ ժամանակ 1304 դրամ: Գրիգոր Գևորգյանը նույն հողակտորի կողքին 74 միլիոն 328 հազար դրամով գնել է 5.7 հա հողակտոր: Երկու հողակտորներն էլ մինչև 2018 թ.-ն գրանցված են եղել Աբրահամյանի վարորդի անունով, իսկ 2018 թ.-ին դրանցից փոքրը՝ 1.5 հա-ն, վաճառել է: Գնորդը սեփականության իրավունքը դեռ չի գրանցել Կադաստրի կոմիտեում, այդ իսկ պատճառով նրա անունը դեռ հայտնի չէ: Այս հողակտորները բոլոր կողմերից շրջապատված են անտառով և ունեն բացատի տեսք: Հողակտորները գտնվում են Դիլիջան համայնքի Կոմպոզիտորների միության հանգստյան տան վերևում, սակայն հողակտորներն իրենց դիրքով պայմանավորված Դիլիջանի որևէ թաղամասից տեսանելի չեն:

Հրապարակվել է։ 07:30 02/08/2019